Ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել․ Արարատ Միրզոյան-Azat TV
Խորհրդարան
06:00 19/01/2020

Ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել․ Արարատ Միրզոյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն գեորգի Կուտոյանի մահվան փաստին:

«Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք և շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է և ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք»,-ասել է նա:

Հարցին՝ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞, Միրզոյանը պատասխանեց, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել:

«Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որևէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որևէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»,-հավելեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային մահացու վիրավորումով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ