fbpx
Զինված Ուժեր

ՊԲ-ն կատարում է ինչպես նահանջ, այնպես էլ հարձակում․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ:

Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:

Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:

Վստահենք մեր բանակին, մենք անկասկած հաղթելու ենք»։

https://www.facebook.com/arcrun/posts/3428459267189657?__cft__%5B0%5D=AZWt6_fmwmdnx1e4sJ5RCZaot7MPgWAjrHqXp8XpvGKjFiRoIYVBQLEofXQGI2aiWsPM5kJLvPw7DG76CzP2VVvQrEEILzBFRXt_K0mjSkQ31MsVfgEVNEK6aBuYmLxf4Cc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ