fbpx
Երևան

Ինչպե՞ս պետք է լինեին Հյուսիսային պողոտայի շենքերը․ պատմաբան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի Արամի փողոցից ու նշել, թե ինչպես պետք է լինեին Հյուսիսային պողոտայի շենքերը։

«Ահա թե ինչպիսին պետք է լինեին Հյուսիսային փողոտայի շենքերը՝ 2, 3, 4 հարկանի՝ ոչ ավելին, իրար հետ փոխկապակցված բազմաթիվ անցուղիներով ու բակերով, կառուցված երևանյան տուֆի տարբեր երանգներով, ու բոլոր այդ շինությունները ոչ թե բնակելի շենքեր պետք է լինեին, այլ նախատեսված լինեին գործել որպես տարաբնույթ թանգարաններ, պատկերասրահներ, խանութներ, հյուրատներ, իհարկե նաև սրճարաններ, ռեստորաններ և այլ ժամանցի վայրեր:

Այսինքն՝ այն ամենը, ինչ որ կա ցանկացած պատմական եվրոպական քաղաքի կենտրոնում:

Իսկ ի՞նչ պարտադրեցին մեզ. 9-12 հարկանի անդեմ ու անհոգի բազմահարկեր, որոնք բացարձակապես կապ չունեն Երևան քաղաքի պատմության, մեր մշակույթի, մեր ազգային ավանդույթների և մեր աշխարհընկալման հետ», – գրել է պատմաբանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ