fbpx
Սպորտ

Հիմա նա պետք է որ մտածի, թե ինչպես է Ռեալին ասել «ոչ». Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը ՉԼ-ում «Ռեալի» հաղթանակից հետո խոսել է Մբապեի` Մադրիդ ձախողված տեղափոխություն մասին:

Մբապեն միանշանակ կարծում է, որ մի փոքր հարստացել է: Բայց ֆուտբոլային տեսանկյունից ինձ թվում է, որ եթե նա դիտում էր այս եզրափակիչը, նա ինքն իրեն մտածում էր. «Ես պարզապես մերժեցի մի ակումբի միանալու հնարավորությունը, որը նվաճել է ՉԼ-ի 14 գավաթ, և դրանք ավելի շատ կլինեն, քանի որ ակումբը հիանալի ֆուտոբլիստների է ձեռքբերում»,- ասել է Սթիվեն Ջերարդը BT Sport-ին:

«Նրանք ունեն հաղթելու ցանկություն և ավելի շատ են հաղթելու: Նրանք երկրպագուներ ունեն ամբողջ աշխարհում` հսկաներ են ֆուտբոլում։ Երբ քեզ համար գալիս է Մադրիդի «Ռեալի» նման ակումբ, 100-ից 99 դեպքում ընդունում ես առաջարկը:

Ամեն դեպքում, սա իր որոշումն է, և մենք պետք է հարգենք դա, ինչ էլ որ լինի։ Կիլիանը եզրակացություններ կանի ավելի ուշ»,- ավելացրել է «Ասթոն Վիլայի» ներկայիս մարզիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ