Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանը 4-2 հաշվով սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։ Հանդիպումն անց կացվեց Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու բոսնիացիների պաշտպան Սեադ Կոլաշինացը մասնակցել են հանդիպմանը։ Նրանց 2-ի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որն իր Twitter-յան էջում մեկնաբանել է նրանց խաղը։
«Ինչպիսի խաղ այս երկուսի միջև», – ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև լուսանկար։
🇦🇲⚽️⚽️🅰️ @HenrikhMkh
🇧🇦🅰️ @seadk6What a game it was between these two this afternoon 🙌
📸 @hrachoff / @VBETnews pic.twitter.com/VmAA46jXoC
— Arsenal (@Arsenal) September 8, 2019

