fbpx
Աշխարհ

Ինչպիսի՞ տուգանքներ են սահմանված աշխարհի տարբեր երկրներում արգելված վայրերում ծխելու համար

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը մեկ ամսից կքննարկվի կառավարությունում:

Ըստ նախագծի՝ օրենքով չսահմանված վայրերում ծխախոտ օգտագործելու համար քաղաքացին կտուգանվի 50 հազարից մինչև 800 հազար դրամի չափով:

Արգելված վայրերում ծխախոտ օգտագործելու դեպքում աշխարհի տարբեր վայրերում սահմանված են տարբեր տուգանքներ:

Ամենախիստ տուգանքը սահմանված է Իռլանդիայում ՝ 3000 եվրո, երկրորդ հորիզոնականում է Բելգիան ՝ 1650 եվրո, իսկ եռյակն ամփոփում է Գերմանիան, այնտեղ նախատեսված է մինչև 1000 եվրո տուգանք:

Կան երկրներ, որտեղ արգելված վայրում ծխախոտ օգտագործելու համար քաղաքացուն կարող են ազատազրկել, այդպիսի երկրներից են Արաբական Միացյալ Էմիրությունները և Սիրիան:

Այս մասին հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ