Այսօր ԱԺ-ում Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին հարց ուղղվեց՝ կապված եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության հետ։
Բաբայանն ասաց, որ տեղյակ չէ ու որևէ բան չունի ասելու։
Բաբայանին կրկին հարց ուղղեցին՝ կապված 44-օրյա պատերազմի հանձնաժողովի կազմում ընդրգկվելու հետ։ Բաբայանն էլ հերթական անգամ նշեց, որ ինքը պատերազմի ժամանակ պաշտոն չի զբաղեցրել։
«Ինչքա՞ն հայերեն բացատրեմ», – ասաց նա։