fbpx
Սպորտ
17:50 16/01/2020

Ինչու՞ է Չավին հրաժարվել գլխավորել Բարսելոնան

Ինչու՞ է Չավին հրաժարվել գլխավորել Բարսելոնան

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է, թե ինչու է մերժել «Բարսան» գլխավորելու առաջարկը։

«Այո, ես իսկապես առաջարկ եմ ստացել «Բարսելոնայից»` ի դեմս Էրիկ Աբիդալի և Օսկար Գրաուի, բայց ես այն չընդունեցի, քանի որ դեռ վաղ է, որ ես գլխավորեմ այդ թիմը: Բայց ապագայի համար դա մնում է իմ երազանքը:

Որոշմանս մասին առաջին հերթին հայտնեցի ընտանիքիս անդամներին, իսկ հետո «Ալ-Սադի» ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հետևում էին իրադարձությունների զարգացմանը:

3 օր ես աշխատանքային առումով լավ վիճակում չէի, բայց հիմա ամբողջովին կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա», – Չավիի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ