fbpx
Տնտեսություն
12:50 24/10/2019

Ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը Dօing Business ցուցանիշում․ կառավարության քննարկումը

Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները։

Վարչապետը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց պատճառների մասին։ Վերջինս ասաց, որ այդ զեկույցը յուրաքանչյուր երկրի տնտեսության պամաններում կիրառում է 10 ցուցիչ, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վայրույթներին, երկու եղանակով են գնահատվում:

«Ըստ զեկույցի՝ Հայաստանը 74,5 միավոր ունի, որը 1,3 միավորով առաջընթաց ենք գրանցել նախորդ տարվա համեմատ, և դա մեր կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է»,-ասաց նախարարը՝ նշելով, որ հարկերի վճարման ուղղությամբ առաջընթաց ենք արձանագրել, ինչպես նաև առաջընթաց ենք գրանցել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ, արտաքին առևտրի ցուցիչների ուղղությամբ:

«Կա նաև երկրորդ դասակարգումը, թե երկրներն ինչպես են դասավորված։ Անցած տարի մենք 41-րդ տեղն էինք, իսկ այս տարի 47-րդ հորիզոնականում էինք, ինչը նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավումն ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք: Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց»,-ասաց նախարարը և նշեց, որ փոփոխությունը փոքր բաժնետերերի շահերի գնահաատմանն է վերաբերում:

Էկոնոմիկայի նախարարըի խոսքով՝ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեին նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը՝ ինչպես նախորդ տարի։

Վարչապետը արձանագրեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ:

«Ուզում եմ ասել, որ որոշակի աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում, և մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը նախաքայլ է, ըստ էության, արժեթղթերի բորսայում հայտնվելու: Եթե դա է պատճառը, ապա մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, և սա նաև ազդակ է մեզ համար, որ ավելի ինտեսիվ աշխատենք այս ուղղությամբ»,-ասաց վարչապետը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ