fbpx
Սպորտ

Ինչու՞ է Մոյզե Քինը մերժել Արսենալ տեղափոխվելու առաջարկը

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մերժել է «Արսենալ» տեղափոխվելու առաջարկը: Բանն այն է, որ զինագործների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնարկային կազմում նրա համար տեղ չի երաշխավորել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ այս պահին երիտասարդ հարձակվողը մոտ է 40 մլն եվրոյի դիմաց «Էվերթոն» տեղափոխությանը: 19-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Արսենալի» առաջարկը, քանի որ ի տարբերություն նրանց, «Էվերթոնը» մտադիր է իտալացու շուրջ կառուցել թիմը:

Պայմանագրի համաձայն՝ Քինը «Էվերթոնում» տարեկան 3 մլն եվրո կվաստակի: Բացի այդ՝ «Յուվենտուսը» ֆուտբոլիստին հետադարձ գնելու հնարավորություն կունենա:

Մոյզե Քինը «Յուվենտուսի» սան է: Ավարտված մրցաշրջանւմ նա Իտալիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել և  դարձել 6 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ