Պարզվում է, դեռևս 2020 թվականի օգոստոսին Nike ընկերությունը խզել է պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։
Պատճառը՝ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված սեռական բնույթի սկանդալն է։ Այս մասին հայտնում է WSJ-ն։
Նշվում է, որ 2016 թվականին Nike-ի աշխատակցուհիներից մեկը, ով ֆուտբոլիստի խորհրդատուներից է եղել, հարձակվողի կողմից բռնի սեռական հարաբերություն ունենալու փորձի առնչվել՝ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում։ 2 տարի անց նա բողոքել է Նեյմարի դեմ ու Nike-ը սկսել ներքին հետաքննություն և դադարել է բրազիլացուն ներգրավել մարքեթինգային ծրագրում, իսկ դրանից 2 տարի անց էլ վերջնական խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
Ըստ աղբյուրի՝ Նեյմարի պայմանագիրը Nike-ի հետ նախատեսված է եղել մինչև 2028 թվականը։
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
