fbpx
Հասարակություն

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վտանգում իր ռեպուտացիան

Հակակոռուպցիոն ծրագրերի ու համակարգային բարեփոխումների (Էլեկտրիկ Երևան) ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու՞ է Նիկոլը վտանգում իր ռեպուտացիան՝ Լիդիանի կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը համաձայնություն տալով։ Մի քանի վարկած առաջ կքաշեմ.

Եթե խնդիրը արբիտրաժն է, ապա դրան բանը չի հասնի՝ ըստ իրավաբանների։ Եթե հասնի էլ, ապա շատ պարզ է, որ մենք կհաղթենք, քանի որ ապացուցելի է, որ իրենք խախտումներով են ձեռք բերել պետական փորձաքննական եզրակացությունը, այն էլ մի քանի անգամ, և չեն բացել հանքը, իսկ հիմա թույլ չի տրվում, քանի որ չի համապատասխանում մեր օրենքներին։ Կատարած ներդրումներն էլ ապօրինի թույլտվության հետևանքով են արել՝ շահույթ ստանալու նպատակով, և իշխանությունները կարող են ենթարկել նրանց պատասխանատվության։

Եթե խնդիրը տնտեսության մեջ նոր միջոցների ներգրավումն է, ապա սա հակասում է իր ու իր կառավարության կողմից հայտարարված, նույնիսկ իրենց ասած հեղափոխության գաղափարներին ու «Իմ քայլը» դաշինքի հայտարարած ծրագրերին։ Իր «կռուտիտը», որ ես ասել եմ՝ եթե վտանգ կա, ապա չի շահագործվի, եթե չկա, կշահագործվի, դառնում է զրո նախորդ մտքի կողքին։ Հանքահումքային երկրի կառավարության որոշում է, հետևաբար իրենք չեն անում այն, ինչ խոսք են տվել․ հետևում է, որ քաղաքական առումով կարելի է պահանջել Կառավարության հրաժարականը, եթե հետ չկանգնեն այս ուղուց։

Եթե խնդիրը սպեկուլյացիան է, որպեսզի ովքեր որ իրենց խորհրդով և իրենցից շատերն էլ հավանաբար ձեռք են բերել ակցիաներ, գոնե որոշակի գումար առնեն, այնուհետև փակվի հանքը, ապա իրենից ներկայացնում է կոռուպցիա։ Շատ ուղիղ իմաստով պետական իշխանությունը օգտագործվում է՝ հովանավորում է, որպեսզի ինչ-որ մարդիկ գումար վաստակեն, և այնուհետև փակվի հանքը։

Եթե խնդիրը արևմտյան ծագմամբ կազմակերպությանը դուրս չմղելու մեջ է, որից ենթադրում են, թե հետագա ներդրումները չեն գա Հայաստան, ապա սա ևս կոռուպցիոն դրսևորում է, կուլիսային գործարք է ինչ-որ միջազգային դեմքերի հետ, որոնց համար զրո արժեք են ներկայանցում թե՛ ՀՀ-ն, թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ ՀՀ բնությունը։ Սրան ենթակետ է, որ վտանգ կա, թե կգա ինչ-որ ռուսական ֆիրմա, կամ կգա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը կամ այլ աղետաբեր, ապա սրանց մերժումից հետո, պետք է վերջնականապես փակվի այս թեման հանրաքվեի միջոցով։

Մենք չենք որոշել արտագաղթել Լուսին, մենք ուզում ենք ապրել Հայաստանում ու մեր սերունդներն էլ շարունակեն ապրել մեզ բաժին հասած խորը երկիրում։

Լավ, իսկ ինչու՞ վտանգել ռեպուտացիան։ Գոյություն ունի խաբեություն, ըստ իս, որը հետևյալում է. սպեկույլացիոն ճանապարհով ակցիաների գները բարձրացվում են վարկանիշի հաշվին։ Այդ ալիքի վրա իրենց շրջապատի և իրենց ու իրենց նախորդողների խորհրդով ձեռք բերած բոլոր ակցիաները վաճառվում են շուկայում։ Այստեղ թեժանում է պայքարը, արդեն այդպես է։ Բոլորս էլ պայքարելու ենք։ Որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս ինչ-որ ուժ, որը ռադիկալ դիրքավորվելու է այս հարցով և ընդդիմության տիտողսն է փորձելու շահել՝ ՍԾԿ, ՔՈԿ, ԲՀԿ, ԼՀԿ և այլ ուժեր։ Այնուհետև հարցը Նիկոլը փակում է «քայլ ձիով», և հայտարարում է շահագործման չեղարկում, քանզի արդեն «իր սրտի» ընդդիմությունը փողոցում կլինի, սպեկուլյացիայից գումարները վաստակածները գոհ կլինեն, և ի վերջո՝ գոհ կլինի ժողովուրդը, քանի որ չի բացվի հանքը, իսկ ինքը դրանով կվերականգնի իր ռեպուտացիան ինչ-որ չափով։ Բայց, քանի որ քաղաքականության մեջ կա իներցիայի ուժ, ապա անկանխատեսելի է ամեն դեպքում, թե ինչպես կավարտվի այս խառնածին գործընթացը։

Հ.Գ. Ուզում եմ, որ պատկերներում տեսնեք, թե ովքեր ու որ թվերին են դեռ սպեկուլյացիայի միջոցով գումարներ վաստակել Ամուլսարից ու լուռ հեռացել։ Դա, ըստ ամենայնի, եղել է վաղուց և անիրական մեր փառապանծ ներկայիս նախագահի օրոք, երբ նախագահելուց է եղել Լիդիանը։ Իսկ հիմա խաբեությունը փորձում են կրկնել, հավանաբար իր խորհրդով։

Ինչ-որ է, մեր ժողովրդին չարժե մանիպուլացնել։ Սիրտս ցավում է առանց այդ էլ, դրանից՝ ավելի շատ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ