Ինչո՞ւ է ՌԴ ՊՆ-ն հաստատել լուրը, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ներ է կիրառել Արցախի ուղղությամբ․ Այվազյան-Azat TV
Հայ-ռուսական
13:30 14/08/2021

Ինչո՞ւ է ՌԴ ՊՆ-ն հաստատել լուրը, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ներ է կիրառել Արցախի ուղղությամբ․ Այվազյան

Օրերս ադրբեջանական ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքեր կիրառեց Արցախում տեղակայված հայկական զորքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն տարածեց Արցախի ՊՆ-ն, որը հետո հաստատեց նաև Ռուսաստան ՊՆ-ն՝ տարածելով սեփական հաղորդագրությունը տվյալ դեպքի վերաբերյալ։

Այս թեմային Facebook-ի իր էջում օգոստոսի 13-ին անդրադարձել է Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը, ու տարբերակներ է առաջարկել, թե ինչու է ՌԴ-ն գնացել այդ քայլին, այսինքն՝ հաստատել Արցախի ՊԲ-ի հայտարարությունը, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

«Արդյո՞ք ռուսական կողմը մտածում է, որ իրենց ձեռքից փախչում է ադրբեջանի վրա եղած որոշակի կառավարումը և մյուս հինգ տարվա համար պահանջելու են «իրենց հողերից» դուրս բերել խաղաղապահներին, և սա զսպելուն միտված հաղորդագրություն է։

Կամ, արդյո՞ք ուղղակի մտել են ճշմարտությունը բացահայտելու ու արդյունքները հրապարակելու տրամադրությունների մեջ, որպեսզի իրականում կանխեն էսկալացիան, որի վերջնարդյունքը կբերի խաղաղության հաստատման։

Միգուցե՞ ցանկանում են Արցախի կարգավիճակին միտված քաղաքական հաղորդագրություններ տարածել իրենց ՊՆ-ի միջոցով, որպեսզի հաջորդիվ Արցախը տանեն ռուսականացման։

Բարդ է եզրակացության գալ, սակայն, վերջին շրջանում նման անոտացիայով հաղորդագրություն՝ ադրբեջանական սանձարձակությունները բացահայտող, չէր եղել։ Իսկ Ղարաբաղյան կոնֆլիկտի այսօրվա ռազմաքաղաքական շահառուն, կարելի է ասել, ՌԴ-ն է, քանզի իր զորքերն են տեղակայված Արցախի տարածքում և տարածվում Հայաստանի տարբեր ուղղություններով։ Այսինքն, կոնֆլիկտի երկարումը և խաղաղություն չհաստատելը ձեռնտու կլինի հենց իրենց», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ