Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեյին համարում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։
Նա նշել է, որ Սիմեոնեն կարևոր դեր է խաղում ֆուտբոլիստի վստահության հարցում ու երբ տեսնում է, որ ֆուտբոլիստի մոտ վստահություն չկա, նա փորձում է համոզել, որ ֆուտբոլիստը կարող է հասնել հաջողության։
Սուարեսի խոսքով՝ Սիմեոնեն կարողանում է դժվար պահերին հուսադրել ու ոգևորել ֆուտբոլիստներին։
Հարձակվողի խոսքերը փոխանցում է UEFA-ն։