ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր Facebook-ի էջում գրել է․
«Ի պատասխան այն հարցին, թե ինչու են քաղաքացիների համար դժվարացել Շենգեն վիզա ստանալու պայմանները և ընթացակարգերը` ստացել եմ հետևալ պատասխանը»:
Պատասխան նամակում մասնավորապես ասված է․
«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի և հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջև, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:
Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկան առաջիկայում Երևանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ հանդիպման օրակարգում և կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»:
https://www.facebook.com/samsonyan.ani/posts/2428535950760030

