Կառավարություն

Ինչո՞ւ են ընտրվել հենց այդ երկու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները

Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին:

Այդ գումարից 16.200 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին, 17.400 միլիոն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»:

Սա այն գումարն է, որով նշյալ երկու հասարակական կազմակերպությունները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

Հաշվի առնելով, որ այս երկու կազմակերպությունների ընտրության շուրջ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում կարծիքները միանշանակ չէին, և օբյեկտիվորեն հնչում էր հարցը, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես այս երկու կազմակերպությունները, 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես այս երկու կազմակերպությունները» և «Ի՞նչ սկզբունքով է հաշվվել տրամադրվող դրամաշնորհի չափը: Ի՞նչ ծախսեր են նախատեսված» ՝ մեր հարցերին ի պատասխան՝ ստացանք ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի գրավոր պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Արցախում սեպտեմբերի 8–ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ղիտորդական առաքելություն իրականացնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհ հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։

Մասնավորապես, հաշվի են առնվել կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը, որոնք հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հաշվի է առնվել նաև այն, որ կազմակերպությունների կանոնադրական նպատակներից է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացումը, դրանց որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը, կազմակերպությունների ղեկավար մարմինների որևէ կուսակցության անդամ չլինելը, հ/կ-ների այլ պետություններում առնվազն երկու տարբեր համապետական ընտրություններին իրականացրած դիտորդությունը, վերջիններիս մոտ դիտորդական առաքելություն իրականացնելու մեթոդաբանության առկայությունը, ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման փաստը, դիտորդական առաքելությունների իրականացման գործում այլ հ/կ-ների հետ համագործակցությունը և այլն։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ