fbpx
Սպորտ

Ինչու՞ Պոգբան չի մասնակցի Միլանի դեմ ընկերական խաղին

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի «Միլանի» դեմ ընկերական հանդիպմանը: Պատճառը ոչ թե վնասվածքն է, այլ այն, որ ֆուտբոլիստն ինքն է հրաժարվել մասնակցել խաղին: Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Խոսե Ալվարես Գայան:

Նշվում է, որ ՄՅՈւ-ի մարզման ժամանակ ֆրանսիացին թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին հայտնել է, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ակումբի մարզչական շտաբն էլ իր հերթին որոշել է խաղացողին չհայտավորել առաջիկա խաղի հայտացուցակում, քանի որ վերջինս կենտրոնացված չէ թիմի ելույթների վրա:

Ավելի վաղ նշվում էր, որ Պոգբան ցանկություն ունի կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ