fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում 30 մարդ է զոհվել հրդեհից

Ինդոնեզիայում 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել գազային կրակայրիչների ֆաբրիկայում բռնկած հրդեհից: Այս մասին հայտնել է Jakarta Post թերթի առցանց տարբերակը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Հյուսիսային Սումատրայի նահանգի Բինջայի շրջանում: Ականատեսների ասելով՝ ֆաբրիկայի շենքում նախ պայթյուն է որոտացել, ինչից անմիջապես հետո ուժգին հրդեհ է սկսվել: Քանի որ ֆաբրիկան գտնվում էր նեղ փողոցներ ունեցող շրջանում, դժվարացել է պատահարի վայր հրշեջ հաշվարկների ժամանումը, ինչն զգալիորեն դանդաղեցրել է հրդեհի մարումը:

Չնայած հրշեջների ու տեղի կամավորների ջանքերին՝ ֆաբրիկայի շենքն ամբողջությամբ այրվել է: Դրանից հետո հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են ձեռնարկության զոհված աշխատակիցների 30 մարմին: Նրանց մեջ են երեք երեխաներ, որոնց մայրերն, ըստ երևույթին, նրանց իրենց հետ բերել էին աշխատավայր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ