Ինդոնեզիայի Զենկուլու նահանգում տևական տեղումների հետևանքով հեղեղումներ են առաջացել։ Դրանց հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 8 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Antara-ն:
Հաղորդվում է, որ հորդառատ անձրևների պատճառով այս երկրում դեռևս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի քանի գետեր հունից դուրս էին եկել և հեղեղել մոտակա մի քանի բնակավայրերը:
Հեղեղումները նաև մի շարք սողանքների պատճառ էին դարձել ու խոչընդոտներ ստեղծել միջհամայնքային ճանապարհներին։
