fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում հեղեղումներից զոհերի թիվը հասել է 31-ի

Ինդոնեզիայի Բենկուլու նահանգում և Ջակարտայում հեղեղումների պատճառո զոհերի թիվը հասել է 31-ի, ևս 13 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհվածի և ութ անհետ կորածի մասին: Գործակալությունը նշում է, որ ներկայում որոնողափրկարարական գործողություններ են ընթանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք հորդառատ անձրևների պատճառով Բենկուլու նահանգում մի քանի գետեր դուրս են եկել ափերից՝ հեղեղելով մերձակա շրջանները: Հեղեղումներից նաև մի քանի սողանքներ են առաջացել, որոնց պատճառով խախտվել են ցամաքային հաղորդակցուղիներն այդ նահանգի շրջանների, ինչպես նաեւ այլ նահանգների և Բենկուլուի միջև: Նահանգապետը հայտարարել է, որ փրկարարները բնակիչների տարհանում են իրականացնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ