Ինձ չի հետաքրքրում՝ Իրանը բանակցությունների կգնա, թե ոչ․ Թրամփ

Հրապարակող՝

Թրամփը հետաձգել է ապօրինի ներգաղթյալների արտաքսումը

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։

Նրա խոսքով՝ գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի:

«Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, և դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենևին չի հետաքրքրում՝ նրանք արդյոք բանակցությունների կգնան: Դա կախված է միայն իրենցից, բայց ոչ մի միջուկային զենք և «մի սպանեք ձեր ցուցարարներին»,-գրել է նա:

Ամենաթարմ