Իրավական

Ինձ դատի են տվել Վանեցյանի երեք ընկերները․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի հիշել եմ, գրեմ: Ուրեմն, ինձ դատի են տվել Արթուր Վանեցյանի 3 ընկերները.

1. Վահե Հակոբյան: Նախկին ԱԱԾ սպա (եթե ԱԱԾ-ականը նախկին լինում է), Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական, սերտ կապեր ունի մերձ-ՀՀԿ-ական «Ադեկվատների» հետ: Արթուր Վանեցյանի հետ ընկերացել են 2000-ականների սկզբին՝ Սանկտ Պետերբուրգում: Հեղափոխության օրերին էլ Արթուր Վանեցյանի հետ պաշտպանում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահերը ցուցարարներից:

2. Բաբկեն Ղազարյան: 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը ծեծում էր Հայկական Ժամանակի լրագրողին, ապա մասնակցում հյուսիսային պողոտայում ցուցարարներին ծեծելուն: Եղել է ավտոմաքսատան պետի տեղակալ, բայց Արթուր Վանեցյանի հետ ընկերացել են, երբ ինքը Էրեբունու փոխթաղապետն էր, իսկ Վանեցյանը՝ Էրեբունու ԱԱԾ-ի պետը:

3. Արշակ Հակոբյան: Գասպարյան Վովայի ոչ-ֆորմալ թիկնազորի պետ: Այս տիպաժի՝ Էրեբունիում և ողջ հանրապետությունում արված հերոսությունների մասին գիտեք բոլորդ: Արթուր Վանեցյանի հետ ծանոթացել են դեռ 90-ականներին, երբ Վանեցյանը ծառայում էր ռազմական ոստիկանությունում և, միաժամանակ, ինչ-որ հրաշքով, գյուղ.ինստիտուտում անասնաբուծի որակավորում էր ստանում:

Ասեք, որ կայֆ կամպանիա է հավաքվել:))))

Հ.Գ. Զարմանալին այն է, որ Արթուր Վանեցյանի երկու այլ ընկերներից՝ ՀՀԿ-ական հայտնի պրոպագանդիստ (PR-շիկ) Արա Սաղաթելյանից ու մարդու առևանգում կազմակերպած Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապրեից») դեռևս հայցադիմում չեմ ստացել: … Անասնաբուծի դիպլոմով նորաթուխ գեներալին ասեք, թող իր այս ընկերներին էլ առաջարկի, որ ինձ դատի տան, մեկա ՀՀԿ-ական տնօրենների կոլեկտիվ հայցից հետո ինձ համար էս ամենը մանկապարտեզ է»:

https://www.facebook.com/danioanis/posts/10218497005433462

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ