Զինված Ուժեր

Հրամանատարի խիզախությունը ինձ և զինակցիս փրկություն դարձավ․ Լևոն Ղազարյան

Լևոն Ղազարյանը պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Նա ծառայել է Որոտանում (Կուբաթլու)։ Սեպտեմբերին նրանց տարել են Ջրական (Ջաբրայիլ)՝ զորավարժությունների։ Տանկի մեխանիկ Լևոնը պատմում է,- «Մեզ ասում էին, որ սեպտեմբերի 27-ին պետք է զորավարժություն հանձնեիք։ Սեպտեմբերի 27-ին արթնանալով լսեցինք կրակոցների ձայներ, մտածեցինք, որ զորավարժություններն են սկսել։ Նկատեցինք, որ հրթիռները մեր վրա են գալիս ու այդ ժամանակ էլ հասկացանք, որ պատերազմ է սկսվել»։

Պատերազմի բոթը անսպասելի էր։ Կողնորշվելու համար ժամանակ էր հարկավոր։ Շտապ օգնության մեքենայով զինվորներին ուտելիք էր տարվում։ Լևոնն էլ առաջին վաշտի հրամանատարի որոշումով իջել է դիրքերից։ Ճանապարհին իմացել են, որ 2-րդ վաշտում վիրավորներ կան, – «Լսեցինք, որ վիրավորներ կան 2-րդ վաշտից։ Երբ հետ գնացինք տեսանք, որ մեխանիկ է վիրավորը։ Շտաբի պետն ինձ կանչեց ու այդպես էլ մնացի 2-րդ վաշտի կազմում»։ Կապիտան Դոխոյանը, մեխանիկ Լևոն Ղազարյանը և նշանառու Կարեն Սարգսյանը դուրս են գալիս մարտի։ Պետք է բարձանային մի քանի անգամ կրակեին ու էլի վերադառնային։ Մի քանի անգամ գործողությունը կրկնելուց հետո տանկը լցվել է ծխով։ Լևոնի ինքնազգացողությունը վատացել է,- «Մտածեցի կապ տամ ու ասեմ, որ լավ չեմ, բայց հետո մտածեցի, որ կասեն վախեցել է ու պատրվակ է փնտրում։ Սպասեցի։ Հնչեց «Առա´ջ մեխանիկ» հրամանը։ Արդյունքում ուշաթափվեցի»- պատմում է զինծառայողը,- ու շարունակում,- տանկի ետևում գտնվում էր ձոր, իսկ տանկը շարունակում էր ետ գնալ։ Կապիտան Դոխոյանը մնացել էր տանկում, որպեսզի օգներ իր զինվորին դուրս գալ տանկից, բայց տանկի դուռը փակվել էր և օգնություն ցույց տալը դարձել էր դժվար ու վտանգավոր։ Մի կողմից երկնքում սավառնող ԱԹՍ-ներն էին, մյուս կողմից էլ ձորը, որին հասնելը աստիճանաբար դառնում էր իրականություն։ Շտաբի պետը հրաման էր արձակել, որ կապիտանն ու տանկից դուրս եկած զինվորը վերադառնային ետ, բայց կապիտանը համառեց Հենց այդ համառության շնորհիվ էլ հնարավոր եղավ փրկել Լևոնի կյանքը»։ Արդյունքում երեքին էլ հաջողվել է մնալ կենդանի։ Շարքային Ղազարյանին տեխափոխել են խրամատ ու մոտ 1 րոպեից տանկը պայթել է։ Դեպքերին հաջորդել է հետնահանջի հրամանը։ Որոտանի շրջանը կամ ինչպես ասվում է Կուբաթլուն հայտնվել է հակառակորդի ձեռքերում։

«Երբ սկսվեց Ապրիլյան բախումները չէի պատկերացնում, թե ինչ է պատերազմը, ինչերի միջով են մարդիկ անցնում։ Մտածում էի՝ սովորական բան է, բայց հիմա սեպտեմբերի 27-ի պատերամզից հետո փոխվեց ամեն ինչ։ Իհարկե, չեմ կարող բառերով բացատրել այն, ինչը հասկացա ու թե ինչն իմ մեջ փոխվեց, բայց այն, որ փոխվում է մտածելակերպ, գաղափարախոսություն ու մի շարք երևույթների ընկալում, սրանք անհերքելի փաստեր են»,- մեր հետ զրույցում անկեղծացավ Լևոնը։

Բարեբախտաբար պատերազմի օրերին շարքային Լևոն Ղազարյանը զերծ է մնացել վիրավորումներից ու հպարտորեն ավարտել է իր ծառայությունն օրեր առաջ։ Պատերազմը ստիպում է հաղթահարել ինքդ քեզ ու առաջ գնալ։ Այդ ընթացքում հայտնվում ես մահվան ու կյանք ճամփաբաժանում։ Իսկ այս ընթացքում քեզ շարունակում է առաջնորդել զինվորին սպասող մայրերի աղոթքները։ Մենք հայ ենք ու պետք է շարունակենք հավատալ մեր զինվորներին։ Մենք հայ ենք ու պարտավոր ենք պատրաստ լինել անգամ ամենաանսպասելիին։

Լիլիա Ալավերդյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ