fbpx
Հասարակություն
23:30 30/11/2019

Ինձ համար Արցախը և Ամուլսարը հայրենիք են նույն չափ․ Շիրակ Բունիաթյան

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Լինելով ծնունդով Ջերմուկից, 10 տարուց ավել ապրել եմ Արցախում։

Արցախը ինձ համար մոլորակի այն կարևորագույն կետն է, որտեղ ես ինձ վերագտնում եմ։

Այնտեղ է իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ ծնողների երիտասարդ և առողջ տարիները, այնտեղ է իմ տունը, որի պատերազմի ծխից սևացած պատերը ինձ ամեն օր կանչում են։

Այնեղ ամեն քարի, ծառի, առվի ու գետի մեջ ես գտնում եմ պատանեկությունս։

Այո՛ Արցախը իմ արմատն է, իմ հիմքը և նրա պաշտպանության համար չեմ խնայի ոչ ինձ և ոչ էլ որդիներիս ։

Արցախի մասին իմ պատկերացումով մի փոքր կիսվեցի, որպեսզի երբ ասում կամ գրում եմ, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ և ԱՐՑԱԽԸ ինձ համար նույն հարթության վրա են և նույն կերպ թանկ, ոմանք չմտածեն թե ես Արցախի տեղն ու կարևորությունը լավ չգիտեմ, դրա համար այդպես եմ ասում ։

Ինձ համար ԱՐՑԱԽԸ և ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ են նույն չափ ու նույն կերպ և երկուսի համար էլ պայքարելու եմ չխնայելով ոչինչ»։

Լինելով ծնունդով Ջերմուկից, 10 տարուց ավել ապրել եմ Արցախում։Արցախը ինձ համար մոլորակի այն կարևորագույն կետն է, որտեղ…

Gepostet von Շիրակ Բունիաթյան am Samstag, 30. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ