fbpx
Սպորտ

Ինձ համար Կոուտինյոն օտար մարմին է թիմում. Համան

Դիտմար Համանը, որը հանդես է եկել «Բավարիայի» և «Լիվերպուլի» կազմերում, իր դժգոհությունն է հայտնել գերմանական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի խաղից: Այս մասին հաղորդում է Bild-ը։

«Ինձ համար Կոուտինյոն օտար մարմին է թիմում։ Չեմ հիշում որևէ լավ պահ, որը նա ստեղծել է հարձակման գծում:

Եթե դուք ունեք նման խաղացող, ապա, իհարկե, կլինեն խնդիրներ: Պաշտպանությունում նա միայն կիսով չափ է լավը»,-  նշել է Համանը։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիայի» շարքը համալրել է այս ամռանը, երբ ակումբը նրան վարձակալությամբ ձեռք էր բերել «Բարսելոնայից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ