Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ:
«Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ:
Անցել են այն ժամանակները, շատ բաներ, որ կրում էին ձևական բնույթ, հիմա ավելի դժվար է: Ամենօրյա աշխատանքը հնարավորություն կտա ցույց տալ այն արդյունքները, որոնք մենք ցանկանում էինք»,- ասաց փոխքաղաքապետը:
Նա նշեց, որ այս պահին գլխավոր խնդիրն իրենց համար աղբահանությունն է: