«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին է խոսել թիմի նախկին մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
«Ես այն մարդը չեմ, ով պետք է պատասխանի «ՄՅՈՒ»-ի խնդիրների մասին հարցերին: Այնտեղ 2 լիարժեք մրցաշրջան եմ անցկացրել, որոնց ընթացքում բազմաթիվ դրական պահեր եմ ապրել՝ հասկանալով, թե որ ուղղությամբ պետք է տանել ակումբը:
3-րդ մրցաշրջանն այդքան էլ հաջող չստացվեց. ինձ հեռացրեցին ու կարծում եմ՝ արդարացիորեն: Սակայն տխուր իրականությունը նրանում է, որ ներկայում թիմն ավելի վատ տեսք ունի:
Մարդիկ կարծում են՝ հաճույք եմ ստանում ստեղված իրավիճակից, սակայն այն ինձ ընդհանրապես դուր չի գալիս»,- Մոուրինյոյի խոսքերն է հաղորդում անգլիական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի հերթական տուրում «կարմիր սատանաներ»-ը արտագնա խաղում պարտվեցին «Վեսթ Հեմ»-ին: