fbpx
Սպորտ

Ինձ նման խաղացողի համար Գվարդիոլան լավագույնն է․ Կոման

«Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը խոսել է Գվարդիոլայի մասին։

«Ինձ համար Գվարդիոլան է լավագույնը: Նրա օրոք եմ սկսել պարբերաբար խաղալ, չնայած «Յուվենտուսում» անցկացրած հատվածին:

Ինձ նման խաղացողի՝ վինգերի համար, որը սիրում է շատ գրոհել ու հարվածել, նա լավագույնն է, քանի որ անընդհատ պահանջում է այդ դիրքի խաղացողներից:

Նա համակարգ է ստեղծում՝ դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս գալու համար, որտեղ կարող ես ամենաշատը փայլել:

Նա ինձ չէր ստիպում աշխատել վիճակագրության վրա: Գվարդիոլան տալիս էր հրահանգ՝ վերցնել գնդակը, հարվածել ու գնալ կենտրոն: Ես շատ եմ գնահատում նրան», – ասել է կիսապաշտպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ