fbpx
Քաղաքականություն

Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում․ Արմեն Սարգսյան

Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելու համար իրեն քննադատում են:

Նա ընդգծեց, որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ինքը ստորագրում է ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար, և եթե ինքը չստորագրի, միևնույն է, հանրաքվեն նշանակվելու է։

«Երբ քննադատողները խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին ընդհանրապես, ես պատրաստ եմ քննարկում անցկացնել նրանց հետ:

Ընդ որում, ձեր նշած քննադատողներից շատերին՝ մի մեծ խմբի, հրավիրեցի նախագահական, չեկան»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը սույն թվականի ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին է, ըստ որի՝ հանրաքվեով որոշվելու է Սահմանադրական դատարանի յոթ դատավորների պաշտոնավարման հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ