Խորհրդարան
16:20 12/05/2020

Ինձ վիրավորած ու սպառնալիք հասցրած անձը ներողություն է խնդրել․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով հայտնել է, որ երեկ իրեն անձնական վիրավորանք ու սպառնալիք հասցրած անձը ներողություն է խնդրել իրենից՝ անձնական նամակի միջոցով։

Զոհրաբյանը նաև screenshot է հրապարակել, որում երևում է ներողության տեքստը։

«Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչև վերջ հետևողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը, – գրել է Զոհրաբյանը ու հավելել, – Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության և հաստատակամության վրա չկասկածի»։

Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես…

Geplaatst door Naira Zohrabyan op Dinsdag 12 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ