Ինձ ընդհանրապես չեն զարմացնում Ռոնալդուի հաջողությունները․ Մոուրինյո

Հրապարակող՝

1568220847_765300_noticia_normal

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Լիտվայի դեմ խաղում (5-1) Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած պոկերին: Այս մասին հայտնում է Record-ը։

«Ես զարմացած չեմ։ 34 տարեկանում Ռոնալդուն համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ու հանդես է գալիս մեծ ամբիցիաներ ունեցող թոփ թիմում։ Ինձ ընդհանրապես չի զարմացնում նրա խաղը, քանի որ նա միշտ մտածում է հաղթանակի մասին ու նորանոր ռեկորդներ է սահմանում։ Ռոնալդուն միշտ ձգտում է հասնել ավելիին, դառնալ լավագույնը։ Նա իսկական ֆենոմեն է։ Այդ իսկ պատճառով ինձ ընդհանրապես չի զարմացնում նրա հաջողությունները»,- ասել է Մոուրինյուն։

Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստին 16 գոլ է պակասում հավաքականների մակարդակում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնալու համար։

 

Ամենաթարմ