Ինձագի. Երբեք չէի տեսել, որ մրցավարը 122-րդ րոպեից հետո 11-մետրանոց նշանակի-Azat TV
Սպորտ
17:51 01/02/2019

Ինձագի. Երբեք չէի տեսել, որ մրցավարը 122-րդ րոպեից հետո 11-մետրանոց նշանակի

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 4:3` 11-մետրանոց հարվածաշարով) Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում.

«Իմ թիմին խնդրեցի բնավորություն ցույց տալ, և նրանք արեցին դա: Եթե չլիներ Հանդանովիչի այդպիսի խաղը, մենք ավելի շուտ կհաղթեինք, բայց նա հիանալի էր:

120-րդ րոպեից հետո նշանակված 11-մետրանոցը երկարեցրեց խաղը, բայց մենք միանգամից արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ:
Կիրակի մենք բարդ հանդիպում էինք անցկացրել «Յուվենտուսի» հետ, բայց, չնայած սրան, տղաները հիանալի խաղ ցուցադրեցին: Մենեք կարող էինք հաղթել նույնիսկ լրացուցիչ ժամանակի մեկնարկից առաջ, բայց Հանդանովիչն առաջ էր տանում իր թիմին:

Չեմ ցանկանում խոսել մրցավարության մասին: Միայն կասեմ, որ երբեք չէի տեսել, որ մրցավարը չեղարկեր կարմիր քարտը կամ 11-մետրանոց նշանակեր խաղի 122-րդ րոպեից հետո»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք` Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում «Լացիոն» կմրցի «Ատալանտայի» հետ, մյուս զույգն էլ կազմել են «Միլանը» և «Ֆիորենտինա»:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ