fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման գործակալության տեղական ստորաբաժանման ղեկավարին: Նրա տվյալներով՝ ևս 25 մարդ անհետ կորած է համարվում, տեղի 3 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Ավելի վաղ տեղեկացվել էր 30 զոհվածների և 24 անհետ կորածների մասին: Հեղեղման պատճառ են դարձել տևական հորդառատ անձրևները, որոնք ստիպել են բացել նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող ամբարտակը: Գովա բնակավայրի ղեկավարը նշել է, որ դա հարկադրական միջոց էր, քանի որ ջրահոսքերի զսպումը կարող էր բերել էլ ավելի վատթար հետևանքների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ