fbpx
ՏՏ

16:25 9/10/2019

Ինֆորմացիան ֆասթֆուդի պես մի բան է դարձել․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը այսօր մասնակցել է WCIT-ի՝ «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը:

«Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես Facebook, որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,-ասաց Թանկյանը:

Նրա խոսքով՝ համացանցը նաև խոցելի է դարձնում մարդկանց, ու գաղտնիության խնդիրը շատ լուրջ է:

«Ապրելով ԱՄՆ-ում և օգտվելով համացանցից՝ մենք կարող ենք համոզված լինել, որ գաղտնի ծառայությունները ունեն ցանկացած ինֆորմացիա, որը վերաբերում է մեզ: Հիշում եմ, որ երբ փոքր էի, իմ ծնողները հատորներով հանրագիտարաններ էին գնում: Դա այնքան հաճելի ու հուզիչ էր, որ ես չպետք է գնայի գրադարան և կարող էի ինֆորմացիա ունենալ՝ տանը նստած:

Իսկ այժմ ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում։ Էնպիսի տպավորություն է, որ մարդիկ լողում են անթիվ թեմաների մեջ․ ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես մի բան»,-նշեց երաժիշտը:

Նա նաև նկատեց, որ համացանցում մարդիկ, ունենալով անանունության հնարավորություն, կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են: Այս առումով Թանկյանը հատկապես մատնանշեց սոցիալական ցանցերը:

Միաժամանաակ, աշխարհահռչակ երաժիշտը ընդգծեց, որ ցանկացած ինֆորմացիա մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի հետևանքով մարդիկ չեն խորանում թեմայի մեջ:

Վերեվ