fbpx
Սպորտ

Ինյեստան խոսել է Չավիի կողմից Բարսան գլխավորելու մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդներից Ինյեստան խոսել է մեկ այլ լեգենդի, իր թիմակից Չավիի մասին, ով օրերս նշանակվեց «Բարսայի» գլխավոր մարզիչ։

Ինյեստայի խոսքով՝ Չավին կատարելապես համապատասխանում է «Բարսելոնային» ու նա ամեն ինչ գիտի ակումբի մասին և պատրաստ է մարտահրավերներին։

Իսպանացին հաջողություն է մաղթել Չավիին ու հույս հայտնել, որ վերջինս կհաղթահարի այս փորձությունը։

Ինյեստան նշել է նաև, որ Չավին պատրաստվում էր այս պահին։

Նրա խոսքերը մեջեբերել է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Ինյեստան այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիդել Կոբեում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ