Մշակույթ

Ինքնաճանաչողության միջոց հանդիսացող ազգային արժեքները կապահովեն մեր հասանելիությունն ամբողջ աշխարհի համար. Նարեկ Այվազյան

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«1Dram թիմը կազմակերպեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա նկարազարդված պատկերապատումի տպագրումը և այն այսօր վաճառքի է։
Այն սկսել է ապրել, քանի որ պատկառելի մարդիկ անդրադառնում են թե՛ նրա համեստ գոյությանը, թե՛ քննադատում են ստեղծագործությունը, և թե՛ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ու խորհուրդներ են տալիս հետագայի համար, որը թիմին շատ մեծ ուժ ու ոգևորություն է հաղորդում։ Ի դեպ, մեզ ի սկզբանե օգնել են նորարարությունն ու ազգային արժեքները կարևորող մարդիկ տպագրումը կազմակերպելու համար իրենց հանգանակություններով։

Թմկաբերդի առումը պատկերապատումի նկարազարդողը Kristina Avanyan-ն է։ Նա, կարելի է ասել, յուրովի մեկնաբանել է մեր սիրելի պոեմը։ Պատկերապատումը սովորական չէ, պատկերապատումը ցուցադրում է պոեմի այն բացասական հատվածները, որոնք ապրում են ստեղծագործությունում, իսկ դրանք «գեղեցիկ» չեն կարող լինել։ Պոեմում դաժան, չար ու արատավոր երևույթներ կան, որոնց մասին սովորաբար լռում ենք, վեր չենք բարձրացվում կամ երկրորդական ենք համարվում, բայց առհասարակ առանց դրանց գոյության չեն լինի հերոսներ, որոնք կփորձեն հաղթահարել դրանք, կամ պարտվել դրանց՝ կասկածի տակ դնելով իրենց իդեալական հերոս լինելը։

Թումանյանը մեզ տվել է բազմաթիվ դռներ հեքիաթների, պոեմների և այլ տեսակ ստեղծագործությունների միջոցով։ Դրանք, ըստ մեզ, ինքնաճանաչողության դռներ են։ Թումանյանը մեր հերոսն է, ով դեռ իր կատարած մարդասիրական գործով կսրբադասվի եկեղեցու կողմից։ «Թմկաբերդի առումը» իր կողմից մեզ տրված այն դուռն է, որ հնարավորություն է տալիս ուղիղ առերեսվելու նաև բացասական ու արատավոր երևույթներին։ Պոեմում, ըստ նկարազարդողի, չկան անսխալական կերպարներ։ Գեղեցիկի ու տգեղի, բարու և չարի, լավի ու վատի մասին կարծիքները հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում և հարաբերական են։ Նույնիսկ ճիշտն ու սխալն է ենթարկվում այդ օրենքին։ Բայց դրանց մասին խոսելը պետք է, դրանց մասին ստեղծագործելը կյանքը դարձնում է ավելի ապրելու։

1Dram թիմի համար իրական հերոսը Թումանյանն է։ Մեր համար հերոս կարող են լինել մեր ժամանակակից գրողները, ովքեր այս դժվարին վիճակում կարողանում են թղթին հանձնել այն պատկերացումները, որոնք ծնվում են իրենց մտքերում և սուղ պայմաններում, պայքարի միջոցով մեզ համար հրատարակել այդ ստեղծագործությունները, մեզ համար կարող են լինել հերոս Քրիստինան և այլ ստեղծագործ մարդիկ, ովքեր կարող են դրական փոփոխություն բերել մեր մշակույթ, մեր տնտեսություն և մեր երկիր, և առհասարակ բոլոր մարդկանց համար։ Մենք այսպիսի հերոսներով ենք հարուստ եղել, կանք ու կլինենք, որոնց հետ փորձում ենք մեջք մեջքի տված առաջ մղել մերը և լիահույս ենք, որ համախոհների և համատեղ գործընկերության շնորհիվ դրանք հասանելի կդարձնենք ամբողջ աշխարհի համար։

Պատկերապատումների հնարավոր զարգացումների մասին, որ առաջ ենք քաշում մենք, դեռևս ներկայացնում ենք մեր կողմից կազմակերպվող քննարկումներում։ Մենք ցանկանում ենք համագործակցել ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև առաջարկ ենք անում հրատարակիչներին, նկարիչներին, իլյուստրատորներին, գրողներին, երաժիշտներին, այլ շահագրգիռ մասնագետների և մարդկանց ու կազմակերպություններին , ինչպես նաև ԿԳՍՄ-ին անմասն չմնալ։ Այդպիսի քննարկումներից մեկը տեղի ունեցավ «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore-ում, հաջորդը կլինի Macsedan կրթահամալիրում և հույս ունենք, որ կդառնա շարունակական ու այս հետաքրքիր ճյուղի զարգացման գործում կունենանք մեր լուման։

Առաջ շարժվելու համար մենք կարևորում ենք «Թմկաբերդի առումը» պոեմի ծնունդի նախադրյալները, որը բաժանում ենք երկու մասի, որը փորձել ենք անել հտևյալ կերպ.
Առաջինը դա Թումանյանին վերծանելն է, որը գրականագետների կողմից բազմակի անգամներ արվել է, և կարծես այն լավագույնս ու հետաքրքիր ներկայացվում է Արքմենիկ Նիկողոսյան Arqmenik Nikoghosyan-ի կողմից։
Երկրորդը՝ հասկանալը միջավայրը՝ աշխարհաքաղաքական իրադարձությունները տվյալ ժամանակաշրջանի համար, որը պայմանավորված է քրիստոնեական և մուսուլմանական աշխարհների բախումներով կամ արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունների բախումներով, որի թաթերաբեմ եղել է մեր երկիրը դարեր շարունակ։

Վերոգրյալի հիմնա վրա, առաջարկում ենք, որ «կործանումից կործանում» ձգվող պոեմի հիման վրա նոր ստեղծագործություն կազմակերպել, որը կլինի Թմկաբերդի ակունքի և վերածնունդի մասին՝ ներկայացնելով մեր պատմությունը, ինչպես նաև մեր նորագույն պատմության կերտման լավագույն ու ուժեղ ճանապարհը։ Այդ ստեղծագործության ու զարգացումների մասին կխոսենք հանդիպումներում և կսպասենք բոլորին, ովքեր հետաքրքրված են։

Եթե լինեն այսքանը կարդացող մարդիկ, կխնդրեմ արձագանքնել հավանումով կամ այլ էմոցիայով, կամ էլ գրել կարծիք, որը ինձ համար շատ կարևոր է»։

1Dram թիմը կազմակերպեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա նկարազարդված…

Geplaatst door Narek Ayvazyan op Dinsdag 28 januari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ