Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը հայտնում է, որ մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքի պարագայում։
Մասնագետը նշել է, որ հունիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 231 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։
Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: