fbpx
Հասարակություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 21:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հոգեբանը քաղաքացու (արական սեռի, ծնված 1999 թ․) հետ վարել է հոգեբանական զրույց և կանխել վերջինիս ինքնասպանության փորձը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ