Աշխարհ

Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Գերմանիայում

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող գերմանական օդանավը վայրէջք կատարեց։

Այս մասին հայտնել է Նավալնիի խոսնակը։

Նա նշել է, որ քաղաքական գործչի կյանքի ու առողջության համար պայքարը նոր է սկսվում ու դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Հիշեցնենք, որ Նավալնին օրեր առաջ ուշագնաց վիճակում տեղափոխվեց Օմսկի հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ նա կոմայի մեջ է։ Կարիք առաջացավ նրան տեղափոխելու Գերմանիա՝ բուժման նպատակով ու ժամեր տևած տարաձայնություններից հետո, ի վերջո, Օմսկու հիվանդանոցում թույլատրեցին տեղափոխել Նավալնուն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ