fbpx
Հասարակություն

Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է․ ՄԻՊ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ՄԻՊ-ի գրասնեյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ։

«Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:
Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:

Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ»,- ասված է շնորհավորանքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ