Իրանում Գերմանիայի նախկին դեսպան Բերնդ Էրբելը նշանակվել է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն՝ Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակին հղումով:
Օգոստոսի 1-ին INSTEX-ի ղեկավարի պաշտոնում Էրբելը կփոխարինի Պեր Ֆիշերին:
«Էրբելը հիանալի տիրապետում է տարածաշրջանային հարցերին, ինչն առավելագույն նշանակություն ունի Իրանի հետ առեւտրային փոխանակումներում»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
