fbpx
Քաղաքականություն

12:00 25/8/2019

Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը ավելի լուրջ պատնեշներ ունի․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միշտ հակված եմ եղել այն մտքին, որ ինստիտուցիոնալ իշխանություն ձևավորելը, ավելի շուտ՝ իշխանություն ձևավորելուց հետո այն ինստիտուցիոնալացնելը մեր ամենամեծ մարտահրավերն է լինելու:

Հիմա երբ հետևում եմ ՔՈ-ից իմ լավ բարեկամների հանրագրերին, ցավով գիտակցում եմ, որ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը շատ ավելի լուրջ պատնեշներ ունի իր առաջ:

Գոյություն ունեցող լեզվամտածողական «դաշտում» ավելի «ուժեղները» կան, որոնց ՔՈ-ն չի կարող չպարտվել ո՛չ ուլտրառադիկալությամբ, ոչ էլ պոպուլիզմով, ու ես էդտեղ որոշակի վտանգներ եմ տեսնում»:

Միշտ հակված եմ եղել այն մտքին, որ ինստիտուցիոնալ իշխանություն ձևավորելը, ավելի շուտ՝ իշխանություն ձևավորելուց հետո այն…

Geplaatst door Vahagn Tevosyan op Zaterdag 24 augustus 2019

Վերեվ