Աշխարհ

Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի:

«Տեղի կունենա խորհրդակցություն ԵվրԱզԷՍ-ի հարթակում՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով: Բնականաբար, կլինի Պուտինի ելույթը»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Պուտինը խոսելու է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման մասին:

Այս մասին տեղեկանում ենք  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ