fbpx
ՏՏ

21:00 10/6/2019

Intel-ը և Qualcomm-ն արգելել են աշխատակիցներին Huawei-ի հետ շփումները

Intel-ը և Qualcomm-ն արգելել են իրենց աշխատակիցներին Huawei-ի գործընկերների հետ խոսել տեխնոլոգիաների և տեխնիկական չափանիշների մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ այդպիսի սահմանափակումներ են սահմանել նաև InterDigital-ը, Wireless-ը և LG Uplus-ը։

Նշվում է, որ խոսքը ընկերությունների աշխատակիցների ոչ պաշտոնական զրույցներին է վերաբերում, որոնք տեղի են ունենում միջազգային հանդիպումների ժամանակ։

Ընկերություններն այդ որոշումը կայացրել են Huawei-ի՝ ԱՄՆ-ի սև ցուցակում ներառվելու ֆոնին։

Վերեվ