«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ինտեր»-ի դեմ խաղում ամենից շատ գործակցել է Լուիս Սուարեսի հետ:
«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը ուրուգվայցուն 10 փոխանցում է կատարել:
5 փոխանցում էլ 32-ամյա խաղացողը կատարել է Ուսման Դեմբելեին, իսկ ընդամենը 3-ը՝ Անտուան Գրիզմանին:
Իսկ ահա Գրիզմանը Մեսսին 2 փոխանցում է կատարել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հավանական կոնֆլիկտ կա Մեսսիի և Գրիզմանի միջև, քանի որ հարձակվողները արդյունավետ չեն գործակցում միմյանց հետ։