fbpx
Սպորտ

Ինտերի նորեկն առաջին կանադացի ֆուտբոլիստն է Ա Սերիայում

Օրերս Կանադայի հավաքականի խաղացող Տեյջոն Բյուկինենը տեղափոխվել է «Ինտեր» բելգիական «Բրյուգեից»:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:

Բյուկինենը կդառնա կանադացի առաջին ֆուտբոլիստը, ով կխաղա Իտալիայի առաջնությունում (Սերիա Ա)։

Նա Կանադայի հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 30 հանդիպում և խփել չորս գոլ, ինչպես նաև մասնակցել է 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ