Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղը մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Ծեր սինյորայի»՝ 2-1 հաշվով հաղթանակով:
«Ուրախ եմ, որ թիմը շատ լավ խաղաց: Կարծում եմ՝ մենք արժանի հաղթանակ տարանք: Ես համոզվեցի, որ պետք է «Յուվենտուսում» մնամ: Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր ինձ համար, բարեբախտաբար, ես գոլ խփեցի, որը կմնա հիշողությանս մեջ:
Մենք հանգիստ էինք, որովհետև արդյունքը հատուկ ինչ-որ բան չէր փոխելու: Կարծում եմ՝ դաշտում ակնհայտ էր, թե ինչպես էր մի թիմը մյուսից վստահ իրեն զգում»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
https://www.youtube.com/watch?v=E3kuXBLjlJ4
