fbpx
Աշխարհ

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Խաշըգջիի սպանությանը մասնակից 20 մարդու նկատմամբ

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ձերբակալման և արտաքսման «կարմիր քարտեր» էր խնդրել 18 մարդու համար նոյեմբերի 15-ին, ևս 2-ի համար՝ դեկտեմբերի 21-ին։ Ինտերպոլը հետախուզումը հայտարարել է մարտի 1-ին։

Հիշեցնենք, որ The Washington Post թերթի տեսաբան Ջամալ Խաշըգջին անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցի ժամանակ։ Հոկտեմբերի 19-ին Էր Ռիադը խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է շենքի ներսում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ