fbpx
Սպորտ
14:10 12/02/2020

Ինտերում փոխարինող են փնտրում Հանդանովիչի համար

Ինտերում փոխարինող են փնտրում Հանդանովիչի համար

Իտալական «Ինտերը» նոր դարպասապահ է փնտրում։ Ակումբում ցանկանում են փոխարինել թիմի հիմնական դարպասապահ Սամիր Հանդանովիչին: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Նրանք գիտակցում են, որ սլովենացի դարպասապահը արդեն 35 տարեկան է և չի կարող երկար տարիներ պաշտպանել թիմի դարպասը:

«Ինտեր»-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում «Ուդինեզե»-ի դարպասապահ Խուան Մուսոն և «Ատալանտա»-ի դարպասապահ Պերլուիջի Գոլինին են:

Հիշեցնենք, որ Հանդանովիչը այժմ վնասվածք ունի և չի կարող օգնել իր թիմին: Ա Սերիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ