fbpx
Սպորտ

Ինտերը պատրաստ է զիջել Պերիշիչի տրանսֆերը հանուն Լուկակուի

«Ինտերի» ղեկավարությունը չի դադարեցնում  Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը:

Միլանյան ակումբում չեն ցանկանում վճարել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային արժեքը, դրա համար նրանք տրանսֆերի իրականացման այլ տարբերակներ են փնտրում:

«Ինտերը» մտադիր է «Յունայթեդին» առաջարկել 30 միլիոն եվրո և զիջել կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը:

Այս տարբերակն «Ինտերի» համար շահավետ է 3 տեսանկյունից: Նախ Լուկակուին «Ինտերում» ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեն, որը մրցաշրջանի ավարտից հետո է գլխավորելու թիմը: Պերիշիչն ավելի վաղ ակումբը փոխելու ցանկություն է հայտնել, և երրորդ՝ «Ինտերը» ցանկանում է գումար խնայել այլ տրանսֆերների համար: Այս մասին գրում է FC Inter News-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ